Լուրերը, թե Մերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, չեն համապատասխանում իրականությանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին զինված հարձակում էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում: Միջադեպի հետևանքով մեկ հոգի զոհվել է, մեկը՝ վիրավորվել:
Զոհվածը Ախտոյանների հորաքրոջ որդին էր, վիրավորը՝ ընկեր: