ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտնեց, որ ուսուցիչների 20%-ն անցել է կամավոր ատեստավորումն ու արդեն բարձր աշխատավարձ է ստանում։
Նրա խոսքով՝ նրանց թիվը շուրջ 6100 է։
«Համակարգում 300-400 հազար դրամ ստացող ավելի քան 1600 ուսուցիչ կա, իսկ 400 հազար դրամ ու ավել ստացողների թիվը 560 է»,- ասաց նա։
Ըստ Անդրեասյանի՝ նրանք այն ուսուցիչներն են, որոնք թե՛ ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստացել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: