«Սերժ Սարգսյանն իր սազանդարների բերանով ասում է, թե բոյկոտը չի կայացել»․ Անդրանիկ Թևանյան

«Սերժ Սարգսյանն իր սազանդարների բերանով իշխանության թեզերն է օգտագործում, ասում է՝ բոյկոտը չի կայացել, սուտ է։

Բոյկոտը շարունակվում է, պնդում եմ՝ 60%-ի չափ թիվ կա, եթե սուտ է, թող իշխանությունները թվերը հրապարակեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով Սերժ Սարգսյանի թիմակիցների մոտ այնպիսի տպավորություն է, թե «Մայր Հայստան»-ը բոյկոտը նախաձեռնել է քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով․ «Իրենք ասում են, որ ավելի լավ է բոյկոտը չստացվի, մարդիկ ավելի թանկ վճարեն, միայն թե «Մայր Հայաստան»-ը դրանից չօգտվի։

Այդ ուժերը ոչ մի սոցիալական, հանրային պրոցեսների մեջ գոյություն չունեն, ուղղակի սազանդարների բերանով պայքարում են ժողովրդի դեմ։ Մենք դուրս ենք եկել՝ պաշտպանելու հանրության շահերը»,- ասաց Թևանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ