Կալանավորվել է 4 անձ, որոնցից 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում փետրվարի 5-ին ձերբակալված 8 անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ կալանավորվածներից երկուսը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քաղաքապետարանում քննչական գործողություններն իրականացվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ