Որոշ ավտոճանապարհներ փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնացքում ձյուն է տեղում։

Նորավան-Լծեն-Տաթև, Գորիս-Սիսիան, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ