Երևանի քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում փետրվարի 5-ին ձերբակալված 8 անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն են բավարարվել են։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ կալանավորված չորս անձանցից երկուսը քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, փետրվարի 5-ին ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ քաղաքապետարանում քննչական գործողություններն իրականացվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ