«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից տեղեկացնում են, որ կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
«Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ արդեն 5 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները դադարեցված են։
Հրապարակումների համաձայն՝ կոմբինատի մի խումբ աշխատակիցների միջև փետրվարի 5-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել։