Նորություն չէ, որ դաշնակցականներն անսպառ երևակայություն ունեն ստերի ոլորտում. Թորոսյանը՝ Դանիելյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարություններին:

«Մեր դաշնակցական գործընկեր Գառնիկ Դանիելյանը Հանրայինի եթերից հուժկու հայտարարություն է արել․ պարզվում է՝ ես սատանիստ եմ, ու որ ես անձամբ եմ դա խոստովանել։ Ի՜նչպիսի բացահայտում, ուղղակի շոկի մեջ եմ:

Իհարկե, նորություն չէ, որ դաշնակցականներն անսպառ երևակայություն ունեն, հատկապես՝ ստերի ոլորտում։ Բայց ես, միամիտս, հավատում էի, որ հենց ընկեր Գառնիկը դրանից վեր կգտնվի։ Ցավս անսահման է, հիասթափությունս՝ անդունդի պես խորը»,- գրել է Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ