Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել Մեղրիի փոխանակման խնդրի պատճառով․ Օսկանյանը թող լռի

«Տարիներ շարունակ դրա մասին խոսվում էր, բայց փաստաթուղթ չկար մինչև Պետդեպի գաղտնազերծումը։ Հիմա կան փաստաթղթեր։ Նաև միշտ կասկած կար, որ Մեղրիի փոխանակման խնդրի պատճառով տեղի էր ունեցել Հոկտեմբերի 27»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին, ըստ որոնց՝ Ռ․ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը բանակցել են Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակելու շուրջ։

Պատգամավորը նշեց, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լավ կանի տևական ժամանակ լռի, քանի որ ինքը ևս պատասխանատվություն է կրում Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակման բանակցային գործընթացների համար։

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդներին, Քոչարյանը նշեց, որ մշտադիտարկումները շատ կարևոր են։ Պատգամավորը կարծում է, որ այս պահին ռազմական բախման հնարավորություն չկա. «Ռազմական բախում հնարավոր կլինի, եթե ինչ-որ նպատակի շուրջ ունենանք փակուղային իրավիճակ, հիմա փակուղային իրավիճակ չկա։ Մենք շարժվում ենք այն տրամաբանությամբ, որ ինչ մերն է՝ մերն է, ինչ ձերն է, դա ձերն է։ Մենք կրակելու օրակարգով չենք առաջ շարժվում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ