«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի հնչեցրած պնդումներից մեկին

 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Հանրային Հ/Ը եթերում հնչեցրած պնդումներից մեկին։

«Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի` րոպեներ առաջ հանրայինի եթերում հնչեցված պնդման, թե Երևան քաղաքում հանրային տրանսպորտը սպասարկում է 57 գազել` հայտնում եմ` Մայրաքաղաքում հանրային տրանսպորտը սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տրանսպորտային միջոցները, որոնք են`

ա) Man մակնիշի՝ 87,

բ) «Ժոնգ տոնգ» մակնիշի՝ 562,

գ) Higer մակնիշի՝ 103,

դ) փոքր դասի միկրոավտոբուս՝ 100, որից 3-ը՝ տեխնիկական օգնության համար նախատեսված»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ