Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի. Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել

Ադրբեջանը փաստեր, ապացույցներ է հավաքում և նախապատրաստական աշխատանքներ է տանում Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ միջազգային դատարան դիմելու համար։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։Ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ պաշտոնական Բաքուն հստակ ուրվագծել է իր պայմաններն ու պահանջները, որոնք հնչել են ամենաբարձր մակարդակով։

«Ինչպես արդեն նշվել է, Ադրբեջանն ունի ինքնաթիռը խոցած ռուսական «Պանցիր-Ս» հրթիռի բեկորներ։ Ձևավորվում է ապացույցների բազա, հավաքվում են փաստեր և ապացույցներ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջազգային դատարան դիմելու համար:

Հարցի շուրջ, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում։ Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի, հակառակ դեպքում Բաքուն պատրաստ է հաջորդ քայլերին»,- հայտնել են լրատվամիջոցները։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azal ավիաընկերության Embraer 190 մարդատար ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Նա Բաքվից Գրոզնի էր մեկնում։ Վթարի պահին ինքնաթիռում եղել էր 67 մարդ, որոնցից 38-ը մահացել են։

Հունվարի 15-ին հրապարակվել էր ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների սղագրությունը։ Դրանցում օդանավի հրամանատարը բազմիցս խնդրել է եղանակի մասին տեղեկատվություն մի քանի օդանավակայաններում՝ Միներալնիե Վոդի, Մախաչկալա, Ռոստով:

Ռուս դիսպետչերները Ռուսաստանի տարածքում վայրէջք կատարելու մի քանի տարբերակ են առաջարկել, սակայն հրամանատարը որոշել է հետ թռչել Բաքու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ