Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ տուժել են USAID-ից «ժողովրդավարության առաջխաղացման» պատճառով, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մասնակցել է հեղաշրջումների նախապատրաստմանը՝ օգնություն ցուցաբերելով «ժողովրդավարության առաջխաղացմանը»։
«Աշխարհի երկրներում պետական հեղաշրջումների նախապատրաստում և կազմակերպում նախագծերի և ծրագրերի ֆինանսավորման հաշվին, որն ուղղված էր այդ քաղաքացիական ակտիվիստների, ընտրություններում դիտորդների և լրագրողների ուսուցմանը: Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, Ղրղզստան, Կուբա, Նիկարագուա, Վենեսուելա — սա ոչ ամբողջական ցուցակն է այն պետությունների, որոնք տուժել են «ժողովրդավարության առաջխաղացման» այդպիսի օգնությունից»,- գրել է քաղաքական գործիչը իր Telegram-ալիքում:
Նա ընդգծել է, որ «USAID-ն այս նպատակով վերջին 10 տարիներին նախկին խորհրդային հանրապետությունների վրա ծախսել է ավելի քան 2 միլիարդ դոլար», ընդ որում՝ այդ գումարի կեսից ավելին ծախսվել է Ուկրաինայի վրա: