Փաշինյանի ԱՄՆ այցը բեղմնավոր է․ Թրամփի վարչակազմում կարծես թե հայ-ադրբեջանական գործընթացի նկատմամբ հետաքրքրություններ կան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում և այնտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ սենատորների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և այլոց հետ։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Նա նշեց, որ այն թեզերը, որոնք ՀՀ իշխանությունը ներկայացնում է, ներկայացվեցին նաև Միացյալ Նահանգներում և կարծես թե որոշակի առումով ըմբռնում գտան թե՛ հայկական համայնքի ներկայացուցիչների, թե՛ այսօր Ատլանտյան խորհրդում։

Հաշվի առնելով Թրամփի հայտարարություններն ու վերջին զարգացումները՝ ի՞նչ քաղաքականություն կդրսևորի Թրամփի վարչակազմը՝ Հարավային Կովկասում և հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ զարգացումներ կլինեն՝ հարցին քաղաքագետն արձագանքեց. «Այնպիսի տպավորություն է, որ Թրամփը դեռևս չի հասել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցին, բավականին շատ են նրա կողմից գործողությունները, որոնք թե՛ տարակուսանք են առաջ բերում միջազգային հանրության մոտ, թե՛ որոշակի պատասխան գործողութունների ահազանգ են։ Այսօր էլ Թրամփի փաստացի հրամանը՝ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, շատ խիստ պատժամիջոցներ կիրառել, ևս որոշակի ենթադրել է տալիս, որ հաջորդը գուցե կամ գուցե մեկ-երկու գործողությունից հետո վերաբերմունք կլինի հայ-ադրբեջանական գործընթացին։ Բայց այստեղ շատ հետաքրքիր է Մարկո Ռուբիոյի դերակատարումը, նրա զանգը Ֆիդանին, այն հայտարարությունը, որում քննարկվել է հայ-ադրբեջանական գործընթացը։ Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ վարչակազմում կարծես թե կան հայ-ադրբեջանական գործընթացի նկատմամբ հետաքրքրություններ, և դրանով զբաղվող կա»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ