Փետրվարի 4-ին ընկերներով եկել էին, որ նշեն ծնունդը, էդ դեպքը եղավ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում պատել է Մերձավանի բնակչուհիներից մեկը՝ նշելով, որ դեպքի պահին ահավոր ձայներ են լսվել տարածքում:
«Շատ ուժեղ ձայներ էին, ահավոր ձայներ էր գալիս, կրակոցի ձայներ: Երբ մենք դուրս եկանք, եկանք արդեն հանդարտվել էին: Երբ ես եկել եմ, արդեն երեխան մահացած էր, ասֆալտին ընկած էր»,- ասել է նա:
Թե ինչի պատճառով կարող էր դեպքը տեղի ունենալ՝ կինը չի իմացել:
«Ես տեղեկություն չունեմ դրանցից, ինքը բացարձակապես նման խնդիրների մեջ չի մտել (նկատի ունի քաղաքական խնդիրներ-խմբ.): Այո, համայնքի ղեկավարի ազգական էր»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում:
Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը), 333 հոդվածով (Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը), 297 հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):