Կարողացանք հերքել թեզերը և ասել, որ հայտարարգրումը որևէ նոր հարկային պարտավորություն մարդկանց համար չի առաջացնում։ Այդ մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Ավելին, ես պարբերաբար հարցումներով կապի մեջ եմ ՊԵԿ-ի հետ ու ներդրման պահից սկսած Դուք մտել եք քաղաքացու գրպանը, բայց ոչ թե ինչ-որ բան եք հանել, այլ մոտ մեկ մլիլիոն դոլարից ավել գումար եք հետ վերադարձրել քաղաքացիներին։ Ես կարծում եմ խնդիրը վարչարարությունն է և մի քիչ ավելի պարզ մարդկանց բացատրելն է»,- ասաց Գաբրիելյանը։