Որ դեպքում և որքան կտուգանվի անձը հայտարարագրում սխալ տվյալներ ներկայացնելու պատճառով․ մանրամասներ

Քաղաքացին հայտարարագիր ներկայացնելիս իրավունք ունի 1 անգամ շտկել այն:

Այս մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Ըստ նրա՝ եթե ՊԵԿ-ը նկատի ինչ-որ խնդիր, նորից շտկման հնարավարություն է տալիս, շտկման հնարավորությունից հետո տալիս է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո՝ տուգանք:

«5000 դրամ է տուգանքը վարձու աշխատողների, քաղիրավական պայմանագրով աշխատողների համար, բայց, իհարկե, սեփականատերերի համար ավելի բարձր է (1 միլիարդից ավելի համախառն եկամուտ ունեցող կազմակերպությունուններում սեփականատերերի մասին է խոսքը), 50 հազար է: Հաջորդ քայլը դրա կրկնապատկումն է, այսինքն՝ 5000-ը դառնում է 10 հազար, 50 հազարը՝ 100 հազար:

Այդ տեսանկյունից անցած տարի էլ աշխատանքներ իրականացրել ենք: Օրինակ՝ մոտ 2638 վարչական վարույթներ ենք նախաձեռնել:

Բացի դրանից՝ լրացուցիչ աշխատանքներ ենք տանում, ծանուցումներ ենք անում համատիրություններին, որպեսզի իրենք տվյալներ փոխանակեն, մենք էլ, հեռակա ռեժիմով մարդկանց հետ աշխատելով, հնարավորություն տանք՝ հայտարարագրեն»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ օտարերկրացիները՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, տարբեր երկրներից Հայաստան եկած վարձու աշխատողները ևս պետք է հայտարարագիր լրացնեն, նրանք, որ ռեզիդենտ են ու վարձու աշխատող են ՀՀ-ում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ