Տան վրա է հարձակումը եղել. Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասին

Մերձավանում լրագրողների հետ զրույցում վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը հաստատել է լուրը, որ հարձակումը տեղի է ունեցել իրենց տան վրա։

«Սա իմ տունն է, ես Ախտոյանի ախպերն եմ։ Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, մի բան կարող եմ ասել՝ սա իմ բնակարանն է, իմ ախպոր բնակարանը, նախաքննությունը կավարտվի ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում:

Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Զոհվածը եղել է Ախտոյանների հորաքրոջ որդին, վիրավորը՝ ընկերը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը), 333 հոդվածով (Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը), 297 հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ