Արդեն մի քանի օր է՝ ընդդիմադիր ուժերը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և նրանց աջակիցները շարունակում են Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունների դեմ բոյկոտը: Նրանք բարձրանում են ավտոբուսներ և հորդորում քաղաքացիներին չվճարել 150 դրամ:
Ուղևորներից ոմանք դժգոհում են այդ ակցիաներից, մյուսները համաձայն չեն բոյկոտի հետ:
Քաղաքացիներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ բարեփոխումները տրանսպորտային համակարգում չտեսնելն անհնար է, դրանք ակնհայտ տեսանելի են:
«50 դրամն իրենից բան չի ներկայացնում, բոլորն էլ կարող են տալ, թող չմոլորեցնեն մարդկանց իզուր: Հայկ Մարությանն է, դաշնակներն էլ ռուսի կեղտն են»,- նշեց քաղաքացին: