Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։
Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- գրել է Կոստանյանը։
Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշել է, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում: Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հաղորդվում: «Լուրերին» հաջողվել է ճշտել, որ ձերբակալվածները քաղաքապետարանի պաշտոնյաներ են: