Մարդկանց խանգարում եք, գնացեք դուրսը միտինգ արեք. ավտոբուսի ուղևորներին զայրացրել է բոյկոտը. տեսանյութ

Արդեն մի քանի օր է՝ ընդդիմադիր ուժերի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և նրանց աջակիցների կողմից շարունակվում է Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունների դեմ բոյկոտը: Նրանք բարձրանում են ավտոբուսներ և հորդորում քաղաքացիներին՝ չվճարել 150 դրամ:

Ուղևորներից ոմանք դժգոհում են այդ ակցիաներից, մյուսները՝ համաձայն չեն բոյկոտի հետ:

Ավտոբուսներից մեկում քաղաքացիները դժգոհել են ակցիայից, հորդորել լռել ու չխանգարել մարդկանց:

«Դուք ի՞նչ իրավունք ունենք, խանգարում եք մարդկանց անդորրը, գնացեք դուրսը միտինգ արեք»,- նկատել է քաղաքացիներից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ