Արդեն մի քանի օր է՝ ընդդիմադիր ուժերի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և նրանց աջակիցների կողմից շարունակվում է Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունների դեմ բոյկլոտը: Նրանք բարձրանում են ավտոբուսներ և հորդորում քաղաքացիներին՝ չվճարել 150 դրամ:
Ուղևորներից ոմանք դժգոհում են այդ ակցիաներից, մյուսները՝ համաձայն չեն բոյկոտի հետ:
«Մենակ երևի մեր ժողովուրդն է նման իրավիճակ ստեղծում: Սոցիալական վիճակի հարց չկա, Էնպես չէ, վատ են ապրում, լավ էլ ապրում են էստեղ ժողովուրդը»,- նշել է մի կին: