ԲՏԱ նախարարը ՀԱՊՀ ռեկտորին ներկայացրել է ոլորտում ներգրավված մասնագետների համար նախատեսված բարեփոխումները

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի էջում։

«Անդրադարձել եմ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրին, ներկայացրել նոր օրենսդրությամբ սահմանված ուղղություններով ուսանողների, ստարտափների, ոլորտում ներգրավված մասնագետների համար նախատեսված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել ԲՏԱ նախարարության ընթացիկ աշխատանքներին, առաջիկա ծրագրերին։ Խոսել ենք նաև «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներից, որոնցով հատկապես R&D աշխատանքներում ներգրավված հետազոտողների համար հարկային արտոնություններ են սահմանվել։

Քննարկվել են համագործակցության մի շարք առաջարկներ՝ նորարարության, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինժեներական կրթության, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև նախարարություն-բուհ համագործակցության ընթացքում առաջացող ոլորտային խնդիրներին համատեղ լուծումներ տալու հնարավորությունների վերաբերյալ»,- հայտնել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ