Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 2 մլն դոլար, դիմողների թիվը գրեթե քառապատկվել է. Սիսակ Գաբրիելյան

Սիսակ Գաբրիելյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 2 մլն դոլար, դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։

Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս մարդկանց գրպանն է մտել, բայց տանելու փոխարեն այնտեղ թողել է մոտ 790 մլն դրամ (2 մլն դոլար)։

Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի մոտ 60,000 քաղաքացուց ընդամենը 3,800-ը (6.2%) էր դիմել 100,000 դրամ վերադարձի համար։

Առաջիկայում խորհրդարանում կհյուրընկալեմ այդ գումարը ստացած քաղաքացիների։ Միասին կփորձենք ցույց տալ, թե ինչ պարզ քայլերով և ինչ կարճ ժամանակում է հնարավոր հաստատել հայտարարագիրը և ստանալ մինչև 100,000 դրամ՝ նախորդ տարում կատարած կրթական կամ առողջապահական ծախսերի դիմաց։

Հարգելի քաղաքացի, եթե այս մասով ունես խնդիր, հարցեր, օգնություն, գրիր ինձ նամակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ