Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բոյկոտի ակցիայի ժամանակ առաջացած վիճաբանությունից հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը՝ նշելով. «Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա հավաքակայանի պետին խնդրել է դուրս գալ երթուղուց»:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանըլրատվամիջոցների հետ զրույցում մանրամասնել է տեղի ունեցածը՝ մանրամասնելով.
«Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 2 վարորդի բժշկական օգնություն ցույց տալու կարիք է առաջացել: Երկուսի մոտ էլ ճնշման բարձրացում է արձանագրվել»,- ասել է Կոստանյանը:
Նշենք, որ վարորդներից մեկը վարել է թիվ 28, մյուսը`22 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը: