Հոկեյի միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանին մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան:
Այս օրերին Շվեյցարիայում անցկացվում է հոկեյի միջազգային ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ որոշվել է նախկին արգելքն ուժի մեջ թողնել:
2026 թվականի աշխարհի առաջնությունը կայանալու է Շվեյցարիայում: 2025-ին մրցաշարը կանցկացվի Շվեդիայում և Դանիայում: Այդ առաջնությանը Ռուսաստանի մասնակցությունն արգելվել էր ավելի վաղ:
Նախորդ անգամ Ռուսաստանը խոշոր մրցաշարի մասնակցել է 2022-ին, երբ Օլիմպիական խաղերում գրավել է երկրորդ տեղը: