Ես բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն եմ․ Ռոնալդու

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեի հետ հարցազրույցում ասել է, որ ինքը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է:

«Ոչինչ չի փոխվի, եթե կարիերաս ավարտեմ 920 կամ 925 գոլով: Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ: Թվերը չեն ստում»,- ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը:

Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանում 25 խաղում խփել է 23 գոլ ու կատարել է 4 արդյունավետ փոխանցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ