Հայ-ադրբեջանական սահմանազատումը կշարունակվի Հայաստանի հյուսիսից՝ Տավուշից:
Սահմանազատման պետական հանձնաժողովների այս որոշումը քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ճիշտ է համարում՝ ընդգծելով՝ սահմանազատումը սկսել է Տավուշից, ուրեմն այնտեղից էլ պետք է շարունակվի:
Ըստ նրա՝ խորհրդային քարտեզներն ասում են, որ այս դեպքում ևս մեր որոշ ճանապարհներ ու ենթակառուցվածքներ այլևս ապահով չեն լինելու, սակայն այդ առումով խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանը, և լուծումն էլ պետք է լինի կողմերի միջև փոխըմբռնմամբ:
Տավուշում մինչ այս պահը դեռևս 10 կիլոմետրն է սահմանազատվել, ասում է քարտեզագետն ու հավելում, որ դա ամբողջ սահամնագծի 1 տոկոսից էլ քիչ է:
Ըստ քարտեզագետի՝ հող հանձնելու մասին խոսք չի կարող լինել, տարածքների փոխանակում է արվում. այն, ինչ մերն է, վերադարձվելու է մեզ, և հակառակը: Նրա խոսքով՝ Հայաստանը շատ ավելին է ստանալու Ադրբեջանից:
Խոսելով քարտեզների մասին՝ վերջինս ասում է՝ խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդայի միության միլիոնավոր քարտեզների մասին է, որը մեկ շաբաթվա, մեկ տարվա մեջ չի տպագրվել, դրանք տարբեր ժամանակներում տպագրված քարտեզներ են, որոնք նույն բովանդակությունն են արտացոլում, և մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է, սահմանազատումն էլ լինելու է՝ ըստ այդ քարտեզների, որոնք հավանաբար տարբեր տարիների են հրատարակվել:
Սահմանազատումը ոչ թե մի քանի տարի, այլ տասնյակ տարիներ կարող է տևել, որը, սակայն, ըստ քարտեզագետի, խաղաղություն չի կարող բերել: Նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը կախված է ռազմական բալանսի վերականգնումից:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: