Zoom հանդիպում ունեցանք ամերիկահայ կենսաբան, պրոֆեսոր Լյուսի Աբգարյանի հետ. Աննա Հակոբյան. տեսանյութ

Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի խորհրդի անդամ Արաքս Սիմիդյանի հետ միասին Zoom հանդիպում է ունեցել ամերիկահայ կենսաբան պրոֆեսոր Լյուսի Աբգարյանի հետ, ով զբաղվում է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությունների ուսումնասիրությամբ և բուժման մեթոդների մշակմամբ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Քննարկեցինք համագործակցության եզրեր և նրան Հայաստան հրավիրելու հնարավորությունը` որպես բանախոս «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում նախատեսվող «TED formatted, in-depth talks» հանդիպումների շարքում։

#կրթվելընորաձևէ #սովորենքսովորել

#կրթվենքգիտակցված»,- ասված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ