Վրաստանը հետ է կանչում ԵԽԽՎ-ից իր պատվիրակությանը

Վրաստանի իշխանությունները որոշել են հետ կանչել իրենց պատվիրակության անդամներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ): Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ։

«Մենք հույս ունենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա իր հիմնարար սկզբունքներին, որոնք հիմնված են ժողովրդավարության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի բյուրոն աջակցել է պատվիրակության անդամների դուրսբերմանը։

«Վրացական երազանք» և «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունների անդամները դիմել են վեհաժողովի նախագահին՝ իրենց լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ