Թրամփը նախատեսում է USAID-ն միացնել ԱՄՆ Պետդեպարտամենտին

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը:

CBS-ի տվյալներով՝ փոփոխության մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին:

Անգամ միաձուլման պարագայում USAID-ն կշարունակի գործել մարդասիրական օգնության համար պատասխանատու կառույցի կարգավիճակով: Աղբյուրի տեղեկություններով՝ զուգահեռաբար շարունակվում են գործակալության ֆինանսավորման հնարավոր կրճատման շուրջ քննարկումները:

Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ