ՌԴ կառավարությունը եկեղեցական սպասք է փոխանցել Գյումրու ուղղափառ եկեղեցիներին

Մոսկվայի կառավարությունը ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ համագործակցությամբ եկեղեցական սպասք է փոխանցել Գյումրու ուղղափառ եկեղեցիներին:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում Ռուսական տունը:

Նվերը փոխանցվել է 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարության աջակցությամբ՝ Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության պետ Սերգեյ Չերեմինի անունից։

Փետրվարի 3-ին տեղի է ունեցել նվիրաբերված եկեղեցական սպասքի հանդիսավոր օծումը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ