Արտակարգ դեպք Արագածոտնում. ընտանիքի 4 անդամ է տեղափոխվել ԲԿ. 2-ը երեխա է

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «այլ և չճշտված նյութերի տոքսիկ ազդեցություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 4 քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Թալին քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկից։ Նրանք են Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Արմինե Բ.-ն, 8-ամյա Մանուշակ Դ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Զեփյուռ Բ.-ն և 8-ամյա Արտաշես Մ.-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս հնարավոր է՝ թունավորումը ստացած լինեն տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ