Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավվել, ՌԴ ՆԳՆ սակրավորները զննել են մահվան պատճառ դարձած վայրը

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության սակրավորները զննել են Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի շենքը, որտեղ պայթյուն էր որոտացել, ինչը հանգեցրել էր «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյան մահվան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ արդյունքները դեռևս չեն հաղորդվում։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։

Իրավապահ մարմիններն ավելի վաղ հայտարարել էին՝ Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ էր ներգրավված։

Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։ Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ