Էգեյան ծովի ջրատարածքում հաճախակի դարձած երկրաշարժերի ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել լրջորեն պատրաստվել Ստամբուլում և Թուրքիայի այլ նահանգներում հնարավոր արտակարգ իրավիճակներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին մի քանի օրերին հունական տարածքներում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները ևս մեկ անգամ հիշեցնում են մեր աշխատանքի կարևորության և այն մասին, որ երկրաշարժերին պատրաստ լինելը կարևորագույն հարց է մեր երկրի համար: Տեղական վարչակազմերը քաղաքային միջավայրի վերափոխման նախագծերի միջոցով պետք է քաղաքները նախապատրաստեն երկրաշարժերին, այլ ոչ թե հետապնդեն քաղաքական շահ», — կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիայի քաղաքները, հատկապես Ստամբուլը, սեյսմակայուն դարձնելուց բացի այլ ելք չկա: