Լավրովը հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների հետ. ներկա է եղել նաև Արսենյանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է 2025 թվականի համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ավանդական հանդիպման ընթացքում ամփոփվել են 2024 թվականին Ռուսաստանի նախագահությամբ ԱՊՀ ձևաչափով համատեղ աշխատանքի արդյունքները:

Նախանշվել են 2025 թվականի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի և նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարվա առանցքային խնդիրները՝ շեշտը դնելով արտաքին քաղաքականության համակարգման հետագա ամրապնդման, առևտրատնտեսական և մշակութային- հումանիտար, ինչպես նաև անվտանգության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման վրա:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել արդիական գլոբալ և տարածաշրջանային թեմաների շուրջ, այդ թվում՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության իրականացման համատեքստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ