Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածի վերնագիրը («ԱՎԻՆՅԱՆԸ 650 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ Է ԳՆԵԼ, ԱՊԱ ԿՈՂՔԻ ՀՈՂԸ ՄԻԱՑՐԵԼ») չի համապատասխանում իրականությանը, իսկ հոդվածի բովանդակությունը խեղաթյուրում է իրականությունը։ Այդ մասին ասված է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի Ֆեյսբուքի էջում:
«Նշված լրատվամիջոցի նկատմամբ նախկինում Երևանի քաղաքապետը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հրապարակային ներողություն, զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում և փոխհատուցում։ Այս հոդվածի կապակցությամբ ևս քաղաքապետի կողմից նախատեսվում է նոր դատական հայց»,- նշված է գրառման մեջ։