Պնդումը, թե ավտոբուսների վարորդները հավելավճար չեն ստանում, բացարձակապես սուտ է. Ասատրյան

Այն պնդումը, թե ավտոբուսների վարորդները իբրև հավելավճար չեն ստանում, բացարձակապես սուտ է։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը:

«Վարորդները նախորդ ամսվա աշխատանքի դիմաց, բացի իրենց հիմնական աշխատավարձից, հնարավորություն են ունեցել ստանալու

«Ման» մակնիշի ավտոբուսների դեպքում՝ 80-100 հազար դրամ հավելավճար,

«Ժոնգ թոնգ» մակնիշի դեպքում՝ 50-70 հազար դրամ հավելավճար,

Փոքր դասի միկրոավտոբուսների դեպքում՝ շուրջ 40 հազար դրամ հավելավճար։

Դեկտեմբեր ամսվա աշխատանքի դիմաց վարորդները հունվարին ընդհանուր առմամբ ստացել են՝

«Ման» մակնիշի ավտոբուսների դեպքում՝ 6 միլիոն 873 հազար 400 դրամ ընդհանուր հավելավճար,

«Ժոնգ թոնգ» մակնիշի դեպքում՝ 24 միլիոն 479 հազար 200 դրամ,

Փոքր դասի միկրոավտոբուսների դեպքում՝ 1 միլիոն 214 հազար 760 դրամ,

«Հայգեր» մակնիշի դեպքում՝ 4 միլիոն 726 հազար 180 դրամ»,- գրել է Ասատրյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ