Պատրաստ եմ մի քիչ ավել վճարելու, որ կոմֆորտով գնամ աշխատանքի. քաղաքացին՝ Գառնիկ Դանիելյանին. տեսանյութ

Ընդդիմության ներկայացուցիչները Երևանի հանրային տրանսպորտում շարունակում են քաղաքացիներին հորդորել չվճարել սահմանված 150 դրամը: Ավտոբուսի ուղևորների մեծ մասը, սակայն, չի հետևում այդ կոչերին:

Քաղաքացիներից մեկը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ասաց՝ վճարելն իր իրավունքն է, և պետք չէ մարդկանց այլ խորհուրդներ տալ:

«Պատրաստ եմ մի քիչ ավել վճարելու, որ կոմֆորտով գնամ աշխատանքի»,- Դանիելյանին ասաց քաղաքացին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ