Հասարակական տրանսպորտը պետք է լինի հարմարավետ, մատչելի, անվտանգ և կանխատեսելի։ Civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի՝ մարդը պետք է հստակ իմանա, թե որքան է սպասելու, իսկ եթե պետությունը դա չի անում, բերում ենք մի շարք խնդիրների՝ մինչև իսկ երթևեկության կոլապսի. «Եթե հասարակական տրանսպորտը նորմալ չի աշխատում, մարդիկ անվտանգ, ապահով հասնելու համար ստիպված գնում են էժան մեքենաներ, որպեսզի տեղաշարժման խնդիրը լուծեն, որը հանգեցնում է մեքենաների աճի, երթևեկության խցանման, օդի աղտոտվածության և տանում երթևեկության կոլապսի։ Լուծումը հասարակական տրանսպորտն է»։
Խաչատրյանը շատ կարևոր է համարում, որ հասարակական տրանսպորտից չօգտվեն միայն մի քանի խավի ներկայացուցիչներ։