Երևանի քաղաքապետարանից հիշեցրել են, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն:
Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։
Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները.
transport.yerevan.am կայքից,
Telcell բջջային հավելվածից
TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային քարտում։
Որտե՞ղից ձեռք բերել տրանսպորտային քարտերը.
մետրոյի բոլոր կայարաններից,
վարչական շրջանների մասնաշենքերից (թաղապետարաններից),
TelCell գրասենյակներից,
Հանրապետության և Ազատության հրապարակների ինֆո-կետերից:
Մանրամասների համար այցելեք transport.yerevan.am կայք: