«Ինչ-որ մեկը զարմանո՞ւմ է, թե ինչու է հենց այս սուբյեկտը հայտնվել «ճիշտ ժամին ճիշտ տեղում»»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ղարիբ Բաբայանը ժամանակին եղել է Ռոստովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանը։ Ինչ-որ մեկը զարմանո՞ւմ է, թե ինչու է հենց այս սուբյեկտը հայտնվել «ճիշտ ժամին ճիշտ տեղում», նկարահանել և տարածել Իրանի ադրբեջանցիների մասնակցությամբ բեմականացումը, իրականում՝ հակահայկական տեղեկատվական ահաբեկչության հատուկ օպերացիան․ առանց իր այդ նկարահանման ու օպերատիվ տարածման ոչ ոք չէր իմանալու, որ ինչ-որ իրանցիներ հրապարակում ինչ-որ «Ղարաբաղ-Ղարաբաղ» երգ են երգել։
Թե բա «խեղճ 70-ամյա դասախոս»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ