Պետական վերահսկողական ծառայությունն արդեն լիազորություններ ունի ստուգումներ իրականացնելու ՀՀ վարչապետի աշխատակազմում։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
«Նոր նախագծով արդեն վերապահված է այդ լիազորությունը։ Վարչապետի աշխատակազմը այսուհետ պետական միջոցների կառավարման օրինականության մասով կլինի ՊՎԾ-ի համար վերահսկողության օբյեկտ»,- ընդգծել է նա։
Հարցին՝ արդյոք վերջինս քաղաքական կամք ունի՞ բացահայտելու այդտեղի չարաշահումները, ՊՎԾ ղեկավարը նկատել է․ «Կամքի պակաս չունեմ ես: Վարչապետը ինձ տվել է լիարժեք կանաչ լույս՝ ցանկացած պետական կառավարման համակարգում ցանկացած մտահոգության հետևից գնալու, վեր հանելու, տեղեկանքներ կազմելու, զեկուցելու և ընդհուպ մինչև քրեաիրավական գնահատականի ուղարկելու մասով։ Որևէ կաշկանդում, պաշտոնապես եմ ասում, ես չունեմ»: