Կամ , որ ասում եք` հիմա կզած ենք … Էդ ե՞րբ կզած չենք եղել ,որ նոր ենք կզել …Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը գրում է.

Թե բա ` <<առաջ թալանում ու ընտրություն էին կեղծում , բայց գոնե անվտանգ ապրում էինք, Արցախ ունեինք , կզած չէինք ,սո՜խ , սխտո՜ր , չամա՜ն … >> …
Ճենճոտ, կեղծ-հայրենասիրական , կիսաեփ/կիսահում լապշա , կախվող բացառապես վերլուծելու անընդունակ կամ լելոտ շահեր հետապնդող ԼԱՈՅԻ ականջներից …
Ի՞նչ ասել է `<<Արցախ ունեինք>> …
…Արցախը պատմականորեն հայաբնակ տարածք է եղել ՄԻՇՏ, բայց խորհրդային շրջանում այն դե յուրե (ցավոք ) բռնակցվել է Ադրբեջանին.
Պատմական ակնարկի կարիք կարծում եմ չկա.պատմությունն այս բոլորս գիտենք ։
Այն, որ եղել է դիմադրություն , որը օգտագործվել է Կրեմլի կողմից, որ ազգամիջյան կոնֆլիկտը թեժացնի ու երկարաժամկետ կտրվածքով մուտք գործի Հարավային Կովկաս, այն , որ հայերը ռազմական ճանապարհով վերցրել են նախկին ԼՂԻՄ տարածքը + հայտնի շրջանները հայկական վերահսկողության տակ , չի դարձրել Արցախը <<մերը>>` միջազգային իրավունքի դաշտում.
Հայաստանի Հանրապետության որեւէ իշխանություն եւս այն ոչ ճանաչել է անկախ , ոչ էլ առավելեւս Հայաստանի մաս .
Կարո՞ղ էր դառնալ ` այո , կարող էր .
Ճիշտ բանակցությունների ու մշտապես հակառակորդին ռազմական կայուն ու իրենից մի քանի անգամ ավել ուժ ցույց տալու դեպքում,այն էլ ` լուրջ փոխզիջումների գնով ։
Բայց եղավ ճիշտ հակառակը …
Ու թե ինչ եղավ , նոր չի , որ պիտի մեկենասները լուսավորեն , որ իմանանք …
Արցախում բնակվել , Արցախի նկատմամբ ունենալ ռազմական ժամանակավոր վերահսկողություն , Արցախի մասին իմանալ , որ այն հայերի պատմական հայրենիքն է, մշտապես հայաբնակ տարածք է `հայկական մշակութային ու կրոնական` անհերքելի հետքերով, դեռ չի դարձրել այն ( ցավոք) ֆրանսիացու ,ամերիկացու, չեխի , սիրիացու, լիբանանցու, հույնի , կանադացու, ուկրաինացու, կամ ճապոնացու համար դե յուրե ամրագրված հայկական տարածք ։
Իսկ էդ ժամանակավոր ռազմական վերահսկողության համար մենք տվել ենք տասնյակ հազարավոր հայորդիների կյանքեր ու Հայաստանի Հանրապետության ռեսուրսների ամբողջական մսխում, Հայաստանի Հանրապետության հպատակեցմանը գնացել , որ բարեկամ խռովկան Ռուսիան մեզ էս հարցում հանկարծ ու <<մենակ>> չթողնի ։
Կամ որ ասում եք `անվտանգ ենք ապրել . դուք `ձեր տներում, ձեր դալաններում ու <<նավեսների տակ>> ,մանղալների ու հեռուստացույցների դեմը`կարողա …
Սահմանին խաղաղ պայմաններում քանի՞ հայ տղու ենք կորցրել <<անվտանգ>> տարիներին , ու քանի՞ անգամ են ձեր բարեկամաց ու հարեւանաց երեխեքին ճանկռտելով պոկել ծառայության <<անվտանգ>> ճիրաններից .
Կամ , որ ասում եք` հիմա կզած ենք …
Էդ ե՞րբ կզած չենք եղել ,որ նոր ենք կզել …
Ո՞ր երկիրն է ձեզ վերաբերվել որպես անկախ պետության , այլ ոչ թե որպես Կրեմլի կցորդ ,անփառունակ, կախյալ , ճլեզ, անլեզու , անվիզ ու մեջք ֆորպոստի` Ռուսաստանը , Թուրքիան , Ադրբեջանը, Իրանը , ԱՄՆ-ն, Ֆրանսիան , Իսրայելը, Պաղեստինը , Սիրիան , Ղազախստանը,Մավրիտանիան , Բուրկինա Ֆասոն, թե՞ Ալժիրը …
Միով բանիվ ` մենք երբեք չկզած չենք եղել , անվտանգ չենք եղել ու երբեք դե յուրե <<Արցախ չենք ունեցել>> …
Հերիքա ապրեք ձեր <<հավեսով >>` ուրիշի նյարդերի, սրտամկանների ու ուղեղի կիսագնդերի հաշվին.
Զոռ տվեք ձեր ուղեղ-ուղեղիկներին `ճոռոք- պոռոք խոսալուց ու Տիգրան Մեծի ժամանակները ցիտելուց առաջ …
Ու թող առաջ գա նա` ով ձեւը գիտի , թե ինչպես շրջանցել ռուսներին , որ գերբ ու դրոշդ կուլ չտան , այնպես,որ անվտանգ ապրես թուրքական 100 միլիոնանոց օղակի մեջ `առանց մի բառ երկխոսելու , առանց ապաշրջափակման , ու առանց այլ ուժային կենտրոնների հետ շահեր համաձայնեցնելու…
Ով պատասխանը գտավ `հոգեգուշակ մարգարե է …
Կասենք `եղի՜ցի լույս, ու ամեն թուղթ ու թանաք կտանք ձեռը , կվանկարկենք `հառա՜ջ …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ