Ի լրումն Թաթուլ Հակոբյանի հրապարակած փաստաթղթի…Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի լրումն Թաթուլ Հակոբյանի հրապարակած փաստաթղթի, եթե Տեր-Պետրոսյանը թույլ չի տվել ղարաբաղյան հակամարտության 6 խնդիրներից դուրս այլ խնդիր բերել բանակցային օրակարգ, ինչպիսին Հայաստանի տարածքի հաշվին փոխզիջումն էր 1999թ. Մեղրիի տարբերակում կամ Նախիջևանի ապաշրջափակումը 2001-ի Քիվեսթի տարբերակում, ապա Քոչարյանը ոչնչացրեց այդ կարմիր գիծը, թույլ տվեց որ դա բանակցային օրակարգում դառնա Հայաստանի կողմից ճանաչված լեգիտիմ հարց-պահանջ (որին պաշտոնական Երևանը 2 դեպքում էլ «այո» է պատասխանել), իսկ հետագայում էլ Նախիջևան-Ադրբեջան կապի խնդիրը սահուն փոխանցվի 2007թ. Մադրիդյան առաջարկներ… Հետո էլ այդ պահանջը «գաղթեց» ռուսական պլան ու 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարություն…
Ահա թե որքան վտանգավոր է եղել այս ամենին «այո» ասելը Արցախի ու Հայաստանի համար…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ