Տևական ժամանակ բոյկոտի կոչ անող Հայկ Մարությանը արդեն երկրորդ օրն է, ինչ կորած է։ Միայն տեսանյութեր է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում ու կոչ անում բոյկոտել տրանսպորտային նոր համակարգը, սակայն չի շտապում միանալ քաղաքացիներին։ Ինչպես քաղաքապետ եղած ժամանակ, այնպես էլ հիմա, Մարությանը չի ցանկանում ընդհատել առավոտյան քունը։
Այս անպատասխանատու պահվածքը նորություն չէ Հայկ Մարությանի համար։ Հիշեցնենք, որ դեռևս քաղաքապետ եղած ժամանակ Հայկ Մարությանը կեսօրից հետո էր ներկայանում աշխատանքի, կամ ընդհանրապես չէր ներկայանում։