ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուսական դրոշները հեռացվել են հայ-իրանական սահմանից, տեղից փոխանցում է Թաթուլ Հակոբյանը։
Կապան-Աարակ հատվածում նոր մայրուղու վրա իրանական ընկերբւթյան կողմից երկու թունելների շինարարության ակտիվ ընթացքի մասին ռեպորտաժ հեռարձակում է Հ1-ը… Շուտով թունելներից մեկի կեսի պատրաստ կլինի.. Պարսիկները կառուցում են Հնդկաստան/ Իրան-Սև ծով/Եվրոպա ճանապարհը Հայաստանի տարածքով: Ռուսները դուրս են և «տրանսպորտային միջանցքի» խաղից, և ճանապարհ սարքելու բիզնեսից…
Իրանի դեսպանը ճանդիպում է հայկական պատկան մարմինների հետ ու քննարկում են հայ-իրանական սահմանի համատեղ հսկողության հարցերը..
Եվ հիմա ուշադրություն…
Իրականացվում է «Ղարիբ օպերացիան»
Դեկտեմբերին Հանրապետության հրապարակում են հայտնվում Իրանի քաղաքացիներ «ամանոր» նշելու…
Ինչ որ «օպերատորներ» լավ դիրքավորվում են այնտեղ։
Դեկտեմբեր-հունվարին հրապարակվում են հնդիկների տոնախմբությունը հրապարակում։ Ազգը լայնորեն քննարկում է, որ Հայաստանը հնդիկներով լցվել ու Հնդկաստան է դարձել…
Բայց արձագանքները չեն բավարարում. քննարկումը մարում է։
Հենց Հայաստանում պաշտոնապես հավանությում է տրվում Եվրաքվեին, որին հաջորդում եմ Ռուսաստանի ամենօրյա հաթաթաները, ու հայ-իրանական սահմանում կատարվում են վերոնշյալ շարժերը, հայտնի շրջանակները գործի են դնում երկրորդ փաթեթը’ «Իրանի թուրքերը նվաճել են Երևանը»…
Դեհ, իհարկե, ԱԱԾ-ի անգործության սխրագործությանն անդրադարձել ենք։ Մեկ օր ուշացումով տեղեկացնում են ԻԻՀ քաղաքացիների անունները, թե երգող-պարողները ԻԻՀ քաղաքացիներ են։ Հետո խայտառակ հոդվածով գորղ հարուցում արցախցի դասախոսի դեմ ու կալանքի միջնորդությամբ մտնում դատարան..
Դատարանի մոտ հավաքվող աջակիցների կազմը տպավորիչ է’ Լևոն Քոչարյանով հանդերձ…
Անկախ փորձագետները պարզում են, որ Ղարիբ Բաբայանի միջբոցով շրջանառված տեսանյութը միջամտության է ենթարկված 6 մասում, ու մոնտաժվելը խմբագրվելը, անցումներ կատարելը հնարավոր տարբերակներն են։
Բոլոր ռուսամետները (ի թիվս այլ ազնիվ քաղաքացիների) միաբերան լծվում են «մեծ մտավորական Ղարիբ Բաբայանի» խոսքի ազատության պաշտպանությանը, որի պասը տվել է ԱԱԾ-ն գործ հարուցելու հոդվածով…
Բայց, սպասեք. ռուսամետները չպե՞տք է լինեին պրոԻրան Ախ, այո, պարսիկները Կովկասում ռուսներին խաղից դուրս են դրել ու խաղում են Հայաստանի, ԵՄ-ի հետ, ինչպես ռուսներն իրենց ծախեցին Սիրիայում… Դրա համար էլ ռուսական բոլոր «ղարիբները» սկսել են հիշել, որ երբեմնի բարեկամ Իրանում նաև 20 միլիոն թուրք ու ադրբեջանցի կան… Այն ժամանակ դա կարևոր չէր, երբ ռուս-իրանական դաշինքի կենաց էին խմում…
Բայց, կրկին, սպասեք. Վահրամ Աթանեսյանը հիշեցրել է, թե ինչպես մի քանի տարի առաջ, մինչև Արցախի հայաթափումը արցախցի միլիարդատեր-միլիոնատեր բդեշխները Իրանից բանվորներ են տարել Արցախ այնտեղ աշխատելու… Հավանաբար հիշում եք, որ Ադրբեջանը հրապարակեց 3 տասնյակ անձնագրերի պատճեներ ու բողոքի նոտա հղեց Իրանին… Դրանից հետո փակվեց Լաչինի միջանցքը…
Հիմա հարց ԱԱԾ-ին. արդյոք պարզե՞լ են, թե հրապարակում տրնգի տված իրանցիները երբևէ եղե՞լ են Արցախում Հնարավոր է, որ նրանց Հայաստան բերած լինեն դեկտեմբերին ֆոտոսեսիա ու Հայաստանի դեմ ինֆոօպերացիա անելու համար? Արդյոք այդ անունով մարդիկ կապ ունեն Արցախից որևէ մեկի հետ? Համաձայնեք, որ կարևոր հարցեր են, որոնց հերքումը կամ հաստատումը էական է…
Հիշում եք չէ, որ տարիներ առաջ դրսից տրանսգենդեր էր ներմուծվել Հայաստան’ ապացուցելու համար, որ Հայաստանը գնում է դեպի այլասերում, ու այսօրերին էլ Ռուսաստանում «մի հալածյալ» տրանսգենդեր կինո տվեց….
Այս դարում մեր աչքից ոչինչ չի վրիպում, գործ արեք, պարոնայք, պաշտպանեք Հայաստանի հասարակությանը…