Ռուսական դրոշները հեռացվել են Հայաստան-Իրան սահմանից. Թաթուլ Հակոբյան

Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռուսական դրոշները հեռացվել են Հայաստան-Իրան սահմանից

Երեկ մի ուշագրավ բան նկատեցի: Ուրեմն, Ագարակ մտնող ճանապարհին, ինչպես նաև Արաքսի ափով ձգվող ճանապարհին՝ մինչև Շվանիձոր, ոչ մի ռուսական դրոշ չկար:

Նախորդ անգամ այստեղ եղել էի մոտ մեկուկես ամիս առաջ և տեսել էի ռուսական եռագույնները: Ինչքան հասկանում եմ, հայ-իրանական սահմանային ուղեկալներից ռուսական դրոշները հանվել են և թողել են միայն հայկականը:

Քանի որ Շվանիձորից թեքվեցի դեպի Երևան տանող մայրուղին և ճանապարհը չշարունակեցի մինչև Նռնաձոր, չեմ կարող ասել՝ հայ-ռուսական համատեղ ուղեկալների մյուս կետերից ևս ռուսական դրոշները հանվե՞լ են, թե ոչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ