Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կոչ Վարդան Օսկանյանին’ իր կոչի կապակցությամբ
1999թ. Մեղրիի տարբերակը երկկողմ ձևաչափով, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցության առաջարկում է Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանում իշխանության բերված ԽՍՀՄ չեկիստ Հեյդար Ալիևը…
Դրան համաձայնում է Լևոն Տեր — Պետրոսյանի կողմից Պրիմակովի «խորհրդով» Արցախից Հայաստան վարչապետ բերված, ապա նրան գահընկեց արած Ռոբերտ Քոչարյանը իր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ միասին…
Մեղրիի տարբերակին դեմ են արտահայտվում Հայաստանում ռեալ իշխանությունը 1999թ. խորհրդարանական ընտրություններում վերցրած Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը… Նրանք 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվում են իրենց թիմակիցների հետ Ազգային ժողովում Ղրիմից Անուշավան Դանիելյանի հետ Հայաստան եկած, Ղրիմի պոլիգոններում կրակային պարապած Նաիրի Հունանյանի խմբի կողմից…
Այս տարբերակի իրականացման վտանգավորությունից դրդված Քոչարյանը նահանջում է ու Հեյդար Ալիևին առաջարկում Մեղրին տալու փոխարեն ցանկացած տեսակի ճանապարհ’ էստակադայից մինչև ստորգետնյա թունել…
Այս անգամ Քոչարյանի առատաձեռնությունը մերժում է Հեյդար Ալիևը, որովհետև իրեն Մեղրին էր պետք, ոչ թե այնտեղով ճանապարհը, ինչպես այժմ իր որդին է դա ապացուցում’ արտատարածքային միջանցք, բայց ոչ ճանապարհ..
Քոչարյանի որդին ասում է’ հայրիկը փայլուն դիվանագիտական արդյունք է ապահովել… Ոչինչ, որ հայրիկը Հեյդարի մերժած ճանապարհից առաջ համաձայն է եղել նաև Հեյդարի ուզած Մեղրիի շրջանը հանձնելուն… Այո, «փայլուն» է, ինչ խոսք…
Այդ «փայլուն դիվանագիտությունը վարած» Վարդան Օսկանյանն էլ կոչ է արել ամերիկահայերին, որ չհանդիպեն Նիկոլ Փաշինյանին… Ինչու, Վարդան Մինասիչ։ Որ ամերիկահայերը Մեղրիի տարբերակի մասին ավելի շատ հարցեր չտան ու ավելի շատ չիմանան։
Չէ որ Քոչարյանի ընտանիքն ասում է, որ դա «փայլուն դիվանագիտական արդյունք է» եղել.. Ճիշտ հակառակը. քանի որ ինքներդ Նիկոլ Փաշինյանին ձեր հետ բանավիճելու կոչ էիք արել, ես հորդորում եմ’ ինքներդ էլ գնացեք հանդիպման և այնտեղ բանավեճի բռնվեք Նիկոլ Փաշինյանի հետ և հայ ժողովրդին ապացուցեք, որ Մեղրիի տարբերակը հայոց դիվանագիտության մեջ ամենափայլունն էր, որի համար պետք է զոհաբերվեին անգամ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը…
Ու նաև կհիմնավորեք, թե ով էր ձեզ, ասել, թույլ տվել, որպեսզի բանակցություններից դուրս մղեիք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ մենք այդ մասին ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթղթից իմացանք, որտեղ ձեզ կոչ էին արել վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ…
Ի դեպ, արժե, որ ամերիկահայերն էլ պահանջեն, որ Վարդան Օսկանյանը գնա բանավեճի Մեղրիի ու Քիվեսթի տարբերակի թեմայով…»։