Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը։
Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր և թվեր.
• Հարկ ենք համարում հիշեցնել, որ ընկերության աշխատակիցները նախկինում ևս կազմակերպել են բողոքի ակցիաներ և ոչ թույլատրելի գործադուլներ աշխատավարձի բարձրացման պահանջով, այդ թվում՝ մինչև բաժնետերերի և ղեկավարության փոփոխությունները, օրինակ՝ 2018 թվականին։
• 2024 թվականի սեպտեմբերից ընկերությունըսկսել է աշխատավարձերի վերանայմանգործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ուօբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։
• Այս փոփոխությունների շրջանակում, օրինակ, բեռնատարների օպերատորների և նրանց օգնականների վարձատրության վերանայման արդյունքում (2024 թվականի հոկտեմբեր) նրանց վարձատրության գործարքային բաղադրիչը զգալիորեն աճել է։
• Անկախ սեպտեմբերից իրականացվողբարեփոխումներից՝ անհրաժեշտ ենքհամարում նշել, որ այս պահին էլ ԶՊՄԿ-իմիջին աշխատավարձը գերազանցում էոլորտի բոլոր ցուցանիշները։
• Սյունիքի մարզում միջին աշխատավարձըերկրորդն է մայրաքաղաքից հետո, ինչըպայմանավորված է ոլորտի, մասնավորապես՝ԶՊՄԿ-ի գործունեությամբ։
Աշխատավարձերի վերաբերյալ կամայական մեկնաբանություններից խուսափելու համար՝ներկայացնում ենք գործարանի որոշ պաշտոնների ներկայիս աշխատավարձերի տվյալները (ՀՀդրամ՝ նվազագույն-առավելագույն, ներառյալհարկերը)։
Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ)
Բացի այդ՝
• ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալբանվորները) և նրանց ընտանիքիանդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերություններըչեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։
• Բոլոր աշխատակիցները կարող են օգտվելօրենքով սահմանված արձակուրդային օրերիցև օգտվել արհմիության տրամադրածարտոնյալ կամ անվճար ուղեգրերից՝Հայաստանի և տարածաշրջանի հանգստյանտներում։
• Ընկերությունն ապահովում էաշխատակիցների և նրանց երեխաներիուսման ծախսերի փոխհատուցում։
• Աշխատակիցներին տրամադրվում է անվճարտրանսպորտ և մեկանգամյա սնունդ։
• Ընկերությունը սոցիալական լայնածավալծրագրերի շրջանակում ֆինանսավորում էմանկապարտեզներ, սպորտային խմբակներ, բժշկական հաստատություններ, մշակույթիտներ, բազմաթիվ միջոցառումներ ևհարյուրավոր այլ սոցիալական ծրագրեր։
Քանի որ վերջին օրերին գործադուլիկազմակերպիչների կողմից տարածվում էապատեղեկատվություն՝ իբրև «աղքատիկ» աշխատավարձերի և վատ վարձատրությանպայմանների մասին, հանրության դատին ենքթողնում վերոնշյալ թվերը և փաստերը։
Լրացուցիչ՝
• Չարտոնված գործողություններում ներգրավված աշխատակիցների թիվը չի գերազանցում Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7-8%-ը։
• Արհմիությունը չի աջակցում այսգործողություններին` համարելով դրանք անօրինական, և չի դիտարկում դրանք որպեսգործադուլ։
• «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և նրա աշխատակիցների մեծամասնության շահերից ելնելով՝ընկերությունն իր իրավունքն է համարումիրավական գործընթացների շրջանակումպատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատում է ավելի քան 4,600 մարդ։ Շատ դեպքերում աշխատանքիտեղավորումը պայմանավորված է բացառապեսսոցիալական խնդիրներով և միշտ չէ, որարտացոլում է ընկերության իրական կարիքները մասնագետների հարցում։
Ամեն օր Կադրերի բաժին են ուղարկվում մեծ թվով աշխատանքային դիմումներ՝ չնայած սահմանափակ թվով թափուր աշխատատեղերին։Մենք վստահ ենք, որ մեր աշխատակիցների մեծ մասը գնահատում է իրենց աշխատանքը և ընկերության վերաբերմունքը, ուստի նրանք չպետք է տուժեն որոշ անպատասխանատու հրահրիչների գործողություններից։