Շատերն են չէ՞ հիշում պատերազմի օրերին Աբրահամ Գասպարյանի նկարահանած կադրերը. ինչու՞ նույն մարդիկ Ստեփանակերտում չբողոքեցին. Աթանեսյան

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Շատերն են, չէ՞ հիշում պատերազմի օրերին Աբրահամ Գասպարյանի նկարահանած կադրերը, թե Իրանի ադրբեջանցիներն ինչպես են Արաքսի իրենց ափից հրճվում Ադրբեջանի ռազմական հաջողությունների համար:

Նախ, ոչ ոքի չհուզեց, թե դա ի՞նչ նպատակ է հետապնդում: Երկրորդ, պատերազմից հետո ինչու՞ նույն մարդիկ Ստեփանակերտում չբողոքեցին, երբ գիտեին, որ Իրանից ադրբեջանցի «աշխատանքային միգրանտներ» կան եւ աշխատում են հայտնի անձանց պատկանող շինկազմակերպություններում: Նրանք Արցախի անվտանգությանը սպառնալիք չէի՞ն կամ ո՞վ գիտի՝ նույն «Ղարաբաղ» երգով չէի՞ն աշխատում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ